Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017

Օրացույց

« Հոկտեմբեր 2017 »
Երկ Երեք Չորեք Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          


Թալիշ. Արցախի հյուսիսային դարպասի վերականգնման աշխատանքները շարունակվում են

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 07:31

Թալիշում բնակարանների հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքները շարունակվում են:

Ընթացքի մեջ է 17 առանձնատան վերակառուցումը, որնոց մեծ մասն ավարտական փուլում են: Բոլոր առանձնատները կունենան կենցաղավարության անհրաժեշտ պայմանները. Խմելու և ոռոգման մշտական ջուր, լուսավոր ու բարեկարգ փողոցներ, տնամերրձ հողամասեր և ապաստարաններ:

 

Բնակպայմանների բարելավմանը զուգահեռ, շարունակվում են հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցման աշխատանքները: Համայնքային կենտրոնում և գյուղի հանդիսությունների սրահում  վերջին աշխատանքներն են տարվում, հարևանությամբ շարունակվում է դպրոցի  և մանկապարտեզի կառուցումը: 

 

 

 

Թալիշի վերականգնման  աշխատանքներին ԱՀ Նախագահն է ծանոթացել: Բակո Սահակյանը  հանձնարարել է Քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Կարեն Շահրամանյանին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս Թալիշում 7 շինարարական կազմակերպություն է աշխատում: 

 

 

 

Ավելին այս բաժնում